Հրապարակվել են Արցախում զոհված զինծառայողների լուսանկարները

Հրապարակվել են այսօր Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մահացու վիրավորում ստացած ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանի և Արթուր Յուրիի Խաչատրյանի լուսանկարները:
Նշվում է, որ Գուրգեն Գաբրիելյանը եղել է Առաջաձորի նախկին գյուղապետը:

Ավելի վաղ ԱՀ ՊԲ-ն հայտնել էր, որ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.