«Պետք է հասցնել «ապրել», այն էլ մեր իրականության մեջ, երբ չգիտես վաղը ինչ նոր ցավ կամ հիասթափություն է սպասվում…»․ Սիրուշո (ֆոտո)

Երգչուհի Սիրուշոն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրերեից մեկում երգչուհին պատկերված է ամուսնու՝ Լեւոն Քոչարյանի եւ որդիների հետ։ Ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված են։ Երիտասարդ մայրիկն ամառային հմայիչ կերպարում է։ «Վերջին տարիներին ավելի եմ հասկացել, որ պետք է հասցնել «ապրել», այն էլ մեր իրականության մեջ, երբ չգիտես վաղը ինչ նոր ցավ կամ հիասթափություն է սպասվում… ինձ սովորեցնում եմ հնարավորինս վայելել պահերը, ընկերներիս, հարազատներիս.. հնարավորինս շատ ծիծաղել, շատ լցնել իմ ու շրջապատիս կյանքը դրականով… շնորհակալ լինել կյանքի բոլոր պահերի համար…», — հրապարակումը մեկնաբանել է Սիրուշոն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.