«Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի դստեր սպանության գործով կալանավորվել է նրանց բարեկամը

«Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի դստեր սպանության գործով կալանավորվել է նրանց բարեկամը

ArmLur.am-ը գրում է․ Ինչպես հայտնի է, 2021 թվականի սեպտեմբերի 28-ին ժամը 01։30-ի սահմաններում, Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցների հետևանքով մահացել էր 27-ամյա Դիանա Դարբինյանը՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի դուստրը
Իրավապահները տեւական ժամանակ է, ինչ փնտրում էին ենթադրյալ սպանություն կատարողին:

Արդյունքում, ոստիկանությունը մայիսի 9-ին պաշտոնական հաղորդագրություն տարածեց հայտնելով, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և Բելառուսի Հանրապետության իրավապահների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Բելառուսի Հանրապետությունում հայտնաբերվել և մայիսի 7-ին Հայաստան է տեղափոխվել 24-ամյա Լևոն Ա․-ն, որը 2021 թ. օգոստոսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (Սպանության փորձը), 104-րդ (Սպանությունը) և մի շարք այլ հոդվածների մեղադրանքով:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Բելառուսում հայտնաբերված տղամարդը «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի դստերը ենթադրյալ սպանողն է, որին Հայաստան են տեղափոխել եւ կալանավորել:

Իսկ ինչն էր եղել սպանության պատճառը: Ենթադրյալ սպանողը հայտնել էր, որ վիճել է Դիանա Դարբինյանի ամուսնու հետ, ինչի արդյունքում էլ կրակել է նրանց ուղղությամբ, որի արդյունքում երիտասարդ աղջիկը մահացել էր:

Վանաձորի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Դարբինյանի դուստրն ու փեսան Երևանում էին բնակվում, փեսան նույնպես գործարար է, ստեղծել էր սեփական բիզնեսը։

Վանաձորցիների խոսքերով Դիանան համեստ եւ հավասարակշռված, կիրթ անձնավորություն էր, կարի ֆաբրիկայի կառավարման գործերը հայրը վստահել էր նրան, ամուսինը նույնպես աչքի է ընկել զուսպ պահվածքով։
Իսկ ինչ է պատմում սպանության գործով Բելառուսից Հայաստան տեղափոխված Լևոն Ավետիսյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը:

Դատելով կալանավորվածի պաշտպանի խոսքերից՝ Ավետիսյանն այն անձը չէ, որին իրավապահները կալանավորել են, ուստի կասկածելի արդարադատություն է իրականացվում:

Այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, որ կալանավորված Լևոն Ավետիսյանը սպանված Դիանա Գասպարյանի ամուսնու բարեկամն է:

Ինչով կավարտվի այս առեղծվածային սպանոթյունը՝ դժվար է ասել, սակայն փաստ է մեկ բան, որ Կոչուբաևը վստահեցնում է՝ կամայական արդարադատություն է իրակամացվում:

Տեսանյութը ստորև

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.