Արթուր Գրիգորյանի Ծննդյան օրն է… “Եթե կա սեր, ապա այն սուս ու փուս հաղթում է”

Երկարատև հիվանդությունից կյանքից հեռացել է կոմպոզիտոր, երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը:
Այս մասին հայտնեց Երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը: Երգահանը մահացել է փետրվարի 4-ին, հիվանդանոցում:

Արթուր Գրիգորյան (Արտաշես Գրիգորի Գրիգորյան) ծնվել է 1958 թվականի հուլիսի 31-ին, Երևանում:
Սովորել է Երևանի Տիգրան Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային, այնուհետև՝ կոմպոզիցիայի դասարանում, 1975-1979 թվականներին՝ Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1981-1983 թվականներին և 1987 թվականից դասավանդել է «Հայհամերգ» էստրադային ստուդիայում։ 1983-1984 թվականներին աշխատել է Գեղագիտական ազգային կենտրոնում:

1984-1991 թվականներին սովորել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում։ 1985-1988 թվականներին եղել է «Պոպուլյար» ՎԳԱ-ի երաժիշտ։ 1992 թվականին նշանակվել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ, մինչ 1994 թվականը ղեկավարել է Հայաստանի պետական ջազային նվագախումբը: 1994 թվականից հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն էր առ այսօր։

1995-1998 թվականներին եղել է Երևանի Երիտասարդական պալատի տնօրենը։ 2001 թվականից հանդիսացել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2009 թվականից՝ խորհրդատու։

Հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։ Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ։

1996 թվականին արժանացել է Մովսես Խորենացու մեդալի, 2005-ին՝ ԼՂՀ և «Վաչագան Բարեպաշտ» մեդալների:

2008թ-ին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ

2003թ.-ից ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ է:

2011 թվականից՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.