«Կալիֆոռնիայի օվկիանոսային զովին «Հայրենիքը փրկող» փոքրիկ Լաոն կոչ է անում միանալ ընդդիմության հանրահավաքին». Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամիսներ շարունակ Կալիֆոռնիայի օվկիանոսային զովին «հայրենիքը փրկող» փոքրիկ Լաոն կոչ է անում միանալ Երևանի Ֆրանսիայի հրապարակում վաղը կայանալիք ընդդիմության հանրահավաքին։

Հետաքրքիր է, հայրենիքը հեռվից էր պետք սիրե՞լ, թե՞ Կալիֆոռնիայի ափերից էր պետք փրկել։

Զավեշտալի է` մեծ և փոքր այս լաոներն անգամ իրենք իրենց ասածին չեն հավատում. ընդամենը մի քանի ամիս առաջ հայտարարում էին, թե պահն օրհասական է, բայց ժամանակ գտան անգամ մի քանի ամիս օվկիանոսի զովը վայելելու։

Թերևս փաստ է, որ օվկիանոսից այն կողմ շարքային երեսպաշտի դեմքով փչած այս սուտ հայրենասիրությանը օրեցօր ավելի քչերն են հավատում:

ՀԳ. Քանի դեռ ուսումնական հաստատություններում դասապրոցեսը չի վերսկսվել, շտապեք հայտարարել, թե ամենուր դասադուլ է, Երևանն էլ պարալիզացնելու կարիք էլ չկա»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.