Մատաղիսի հողը Արսենի գրպանում է եղել․ մարտի դաշտում Արսեն Նիկողոսյանը լեյտենատի կոչում է ստացել

Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արսեն Նիկողոսյանը բանակ էր զորակոչվել 2019 թվականի հունվարի 12-ին։ Ծառայում էր Մատաղիսում։

«Լուսավոր մարդ էր Արսենը ու չկա որևէ մեկը, ով շփվել է իր հետ և այդ կարծիքը չունի։ Երբ խորհրդի կամ ուղղակի կիսվելու կարիք ունեի, առաջինը հենց Արսենին էի դիմում»,-պատմում է մորեղբոր աղջիկը՝ Մերի Պողոսյանը։

Նրա խոսքով՝ եղբոր կյանքում ամեն ինչ պետք է դասավորված լիներ և նա չէր ուզում բանակից և ծառայությունից փասխնել, սյդ իսկ պատճառով Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել է հայրենիք, որպեսզի իր պարտքը տա մայր հողին։

«Ասում էի՝ մի գնա, Արսեն ջան, այստեղ կծառայես, բայց չլսեց, որոշեց, որ պետք է անպայման ծառայի Հայաստանում»,-պատմում է մայրը՝ Նարինե Պողոսյանը։

Նա հիշում է, որ երբ սկսվել է պատերազմը իրենք երկրում չեն եղել, Արսենը զանգել է իրենց և ասել, որ ապահով տեղում է և որ իր համար չանհանգստանան։

«Հոկտեմբերի 4-ին զանգեց ինձ ու ասաց՝ շնորհավորի մամ ջան, տղադ լեյտենանտ է։ Հետո ինձ պատմեցին, որ նա կարողացել է առաջ մեղել զինվորներին, որ կռվեն, շատ խիզախ է եղել»,-պատմում է մայրը։

Արսեն Նիկողոսյանը ծնվել է 2000 թվականի հուլիսի 30-ին։ Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 13-ին։

Մանրամասները՝ տեսանյութում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.