«Հալալ ա Հրազդանի փրկարարներին»․ Աhա թե որտեղ են գտել կորած 3-ամյա երեխային

«Հալալ ա Հրազդանի փրկարարներին»․ Հանքավանի անտառnւմ կորած երեխան գտնվել է
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։45-ի uահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հանքավանի վարչական տարածքոմ գործող «Անի ռեզորթ» հանգստյան տան մոտակայքում 3-ամյա տղան կորել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻն ՓԾ Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները և երեխայի ծնողների հետ սկսել են որոնողական աշխատանքներ։

Փրկարարները մոտ 2 ժամ «Անի ռեզորթ»-ի ողջ շրջակայքը և մոտ 1 կմ հեռավորության վրա կատարել են որոնողական աշխատանքներ և շնորհիվ օպերատիվ գործողությունների՝ 3-ամյա տղային փրկարարները հայտնաբերում են և անվտանգ հանձնում ծնողներին։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը։

Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում երեխայի հարազատներն ասում էին. «Ընտանիքով եկել էինք հանգստանալու։

Դե, գիտեք, այսօր Վարդավառ ա, շատ ուշադիր ենք եղել երեխայի նկատմամբ, սակայն մի պահ ասեցին, որ երեխան կորել է։

Ճիշտն ասած, մի քանի րոպե մենք սկսեցինք մեր ուժերով փնտրել, բայց որ չգտանք, զանգահարեցինք 9-11, ու կարճ ժամանակում Հրազդանի փրկարարներն էկան։
Ուզում ենք մեր անկեղծ շնորհակալությունը հայտնել էդ տղերքին, ովքեր անգամ անանցանելի վայրերում էին փնտրում մեր պուճուրին ու մոտ 2 ժամ անց լսեցինք, որ փրկարարները էրեխուն գտել են։ Փառք Աստծո, երեխային ոչինչ չի պատահել։

Կրկին շնորհակալության խոսք ենք ուղղում Հրազդանի փրկարարներին»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.