«Ուզում եմ գոռալ ի լուր աշխարհի»․ Հերոս Արամայիսի մոր անչափ հուզիչ գրառումը՝ նրա ծննդյան առթիվ

Այսօր ապրիլյան քառօրյա մարտերում հերոսաբար ընկած, անմահ հերոս Արամայիս Միքայելյանի ծննդյան օրն է։

44-օրյայից հետո մեր բոլոր մարտիկների սխրանքները մեզ համար վերարժևորված են։ Մենք չենք կարող չգնահատել այն նվիրումն ու այն սխրանքները, որոնց շնորհիվ կանգուն է այսօր Հայոց աշխարհը։ Անշուշտ, մեր հերոս տղաների սխրանքը մեզ էլ ավելի պարտավորեցնում է, որ կարողանանք ավելի ու ավելի շենացնել մեր հայրենիքը, ի զորու լինենք պահյպանել մեր ամեն մի բուռ հողը։
Հերոսի ծննդյան առիթով նրա մայրը՝ Լիլիթ Ավագյանն այսօր մի հուզիչ գրառում է կատարել։

Нет описания.

Նա գրել է․
«Շնորհավոր ծնունդդ իմ հերոս որդի, որքան դժվար է Քեզ հետ, բայց առանց քո ֆիզիկական ներկայության նշել ծննդյան տարեդարձդ արդեն 6 տարի…… դաժան է կարոտը խեղդում է կոկորդս, կուրծքս սեղմվում կարոտի ցավից, ուզում եմ գոռալ ի լուր աշխարհին, որ ես կորցրել եմ մի անուշ բալիկ, կորցրել եմ ապրելու իմաստը»։

Нет описания.

Շնորհավոր երկնային ծնունդդ, հերո՛ս։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.