Ռուսաստանը Հայաստանում ու Արցախում հավաքած հետախուզական տվյալները կփոխանցի Բաքվին. Իոաննիսյան

Ռուսաստանը Հայաստանում ու Արցախում հավաքած հետախուզական տվյալները կփոխանցի Բաքվին։ Այս մասին գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը։
«Ռուսաստանի ու Ադրբեջանի հետախուզությունները, համաձայն այսօր ստորագրված համաձայնագրի, կհամագործակցեն՝ պաշտպանելու երկու երկրների տարածքային ամբողջականությունը։
Այսինքն Ռուսաստանի հետախուզական մարմինները Ադրբեջանին տրամադրելու են իրենց մոտ առկա այն տեղեկությունները, որոնք կօգնեն Ադրբեջանին «պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը»։ Իսկ Ադրբեջանի ընկալմամբ իր տարածքային ամբողջականությանը միակ խանգարողը Ղարաբաղն է։
Եթե դրան գումարենք Հայաստանում ու Ղարաբաղում Ռուսաստանի ունեցած հետախուզական ցանցերն ու տեղեկություններ հավաքագրելու հնարավորությունները` պատկերն ավելի պարզ կդառնա։

Այլ կերպ ասած, Ռուսաստանը այսօր ստորագրել է համաձայնագիր, որով Հայաստանում ու Արցախում հավաքած հետախուզական տվյալները փոխանցելու է Բաքվին, որ Ադրբեջանը «վերականգնի իր տարածքային ամբողջականությունը»։

Այս ֆոնին խիստ կարևոր է, որ Հայկական հետախուզական մարմինները ի վերջո ձերբազատվեն ռուսական ցանցերից և որ մեր հատուկ ծառայությունների տիրապետած տեղեկատվությունը ամբողջությամբ չփողանցվի Ադրբեջանին»,- գրել է Իոաննիսյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.