«Մեծ-մեծ բրդում էր, դե թող մարդ հավաքի․․․»․ Վանեցյանը՝ Իշխան Սաղաթելանի մեղադրանքների մասին

Դեռևս ապրիլից մեկնարկած Երևանի վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմության փողոցային շարժումը կատարյալ Ֆիասկո ապրեց։ Նախ ստիպված եղան Ֆրանսիայի հրապարակից հավաքել վրանները, ապա, հասկանալով որ չեն կարողանում մարդ հավաքել, հայտարարեցին, թե եղանակային պայմաններից կախված առայժմ հանրահավաքներն ու բողոքի ակցիաները կլինեն ոչ ինտենսիվ։

Իսկ ընդդիմադիր պատգամավորներից ոմանք՝ Արթուր Վանեցյանն ու Արթուր Ղաինյանը վայր դրեցին իրենց պատգամավորական մանդատերը՝ հավանաբար գիտակցելով՝ որ հետագա պայքարն անիմաստ է։

Ի դեպ, մեր տեղեկություններով Իշխան Սաղաթելյանի այն մեղադրանքներին, թե իբր Վանեցյանը հեշտ ու հանգիստ հանձնվեց ու այսպես ասած «թռավ», թիմակիցների հետ քննարկումներիժամանակ անդրադարձել է Արթուր Վանեցյանը։

«Իրա ձախողումը փորձում է իմ ու մնացածի վզին փաթաթի։ Ինչ ասում էինք, առաջարկում էինք, ասում էր չէ։ Մեծ-մեծ բրդում էր, դե թող մարդ հավաքի։ Հիմա էլ հո ես չկամ, որ խանգարեմ․․․»,- ասել է Արթուր Վանեցյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.