Հասարակության մի հատվածի Նիկոլը կարողացավ վերածել դիակապտողների. Նաիրա Զոհրաբյան

Հասարակության մի հատվածի Նիկոլը կարողացավ վերածել դիակապտողների: Այս մասին այսօր` հուլիսի 17-ին, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողության ժամանակ ասաց նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Մեր պրոբլեմը այլեւս վաղուց դադարել է Նիկոլը լինելուց, մեր պրոբլեմը դիակապտողների այս հասարակությունն է, որոնց համար չկա այլեւս որեւէ կարմիր գիծ, որոնց համար չկա այլեւս որեւէ սրբություն: Հասկանում եք, մայրը էնտեղ նստած, դատարանի դահլիճի մոտով անցնում է բիոզանգվածի մի ներկայացուցիչ եւ ասում է` Արմենին սպանել են նախկինները: Իրենք շատ դեպքերում դա դիտավորյալ են անում, որ մենք հունից դուրս գանք, հուսահատվենք ու դադարենք պայքարելուց: Սակայն մենք բիոզանգվածից մաքրելու ենք մեր հայրենիքը: Դագաղներիվրա իշխանության եկածը այսօր արեց ամենավատ բանը, նա քայքայեց մեր հասարակությունը»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Արմեն Գրիգորյանի վերջին ժպիտից մինչեւ նրա մահանալը տեւել է 58 վայրկյան, նրան առաջին օգնություն ցույց է տվել իր բժիշկ եղբայրը, իսկ շտապօգնությունը դատարան է հասել միայն 16 րոպե անց:

«Սա սպանություն է, սա քաղաքական սպանություն եւ հաշվեհարդար է, այլ անուն չենք կարող տալ սրան»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մահացել էր հուլիսի 15–ին, դատարանի դահլիճում: Նշենք, որ Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից, չնայած բազմաթիվ ահազանգերին, որ ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.