Էդ մարդուն կաթված է խփել ու մահացել է, որը կարող է լինել ցանկացածի հետ: Ինչ քաղաքականություն, ինչ հանրահավաք, ինչ վրեժ… ցնդե՞լ եք. Դավիթ Մելիքյան

Դավիթ Մելիքյանը գրում է.
Մի մասի համար պատճառ է անձնական ատելությունը ցնծությամբ արտահայտելու, ինչ որ մի մասի համար ընտիր թեմա է իշխանությանը քննադատելու , քաղաքական կեղտոտ շահը առաջ տանելու ու <<հանրահավաք>> հրավիրելու , մի մասը լուռ ափսոսում է կամ ուղղակի ոչ էլ ճանաչում է. Հավանաբար անկեղծ սգում են միայն հարազատները:

Էդ մարդուն կաթված է խփել ու մահացել է, որը կարող է լինել ցանկացածի հետ: Ինչ քաղաքականություն, ինչ հանրահավաք, ինչ վրեժ… ցնդել եք?
Իրականում ինքը փրկվել է էս հիվանդ իրականությունից, թող հոգուն հանգստություն լինի. անկախ քաղաքական հայացքներից, անկախ պահի ազդեցություն տակ անտեղի ու անպատասխանատու արտահայտություններից , ինքը ուղղակի հայ մարդ էր:

Իսկ սիրտ չդիմանալու լիքը տեղեր կար, որ բոլորիդ սիրտն էլ շատ լավ դիմացավ, էդ թվում նաև հանգուցյալինը, սուլելով ու երգերով էլ միտինգներ էիք անում խորովածի ծխի ներքո…. #թարգեք_ամոթ_է

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.