Արսեն Մանուկյանն է. Այսօրվա զոհված Զինվորը…լուսանկար

Արմինա Դովլաթբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արսեն Մանուկյան🙏(((((
Այսօրվա զոհված Զինվորը։
Խաղաղության դարաշրջանի հակառակ արյունոտ կողմն է((((((

Թուրքի ձեռքը սեխմողներ կարողանում եք ապրել էս Տղերքի արյան գնի հաշվին։
Այսօր անմահացած Զինվորը Վարդենիսից էր Ժամկետային զինծառայող 2003թ.։
Գիտեմ որ մեկիդ չի հետաքրքրում նման լուրերը,բայց ես ամեն անգամ գրելու ու հիշեցնելու եմ բոլորիդ,որ մեղավոր եք այս ամենի համար,որ արյան հոտ կա ձեր շնչած օդի մեջ,որ արյան համ կա ձեր հացի մեջ։
(Տարբերակ չկա սենց եմ գրելու արդեն).

Լույսերի մեջ մնաս Զինվոր ջան 🇦🇲🇦🇲

Չներես մեզ…»:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 10։25-ի սահմաններում, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանի (ծնվ. 2003թ.) դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։

ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է քննություն՝ դեպի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

համար։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.