Սա ռևանշիստական բանդա է,որի հետ սպառվել է երկխոսության գնալու ռեսուրսը. Բանդային պատժում են․ Լյովա Եղիազարյան

Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ընդդիմության խորհրդարանում լինելու մեկ տարվա ընթացքում իշխանության կողմից երկխոսության բազմաթիվ առաջարկներ են եղել։
Իհարկե,մերժվել է,որովհետև սա դասական իմաստով ընդդիմություն չէ,որը կմտածեր պետական շահի մասին,պատերազմից հետո միասնաբար երկրի վերքերը ամոքելու մասին։
Սա ռևանշիստական բանդա է,որի հետ սպառվել է երկխոսության գնալու ռեսուրսը,չնայած այդ կարծիքին չեն իմ կողմից հարգված շատ ընկերներ։Ես նրանց հետ համաձայն կլինեի,եթե սրանք լինեին գաղափարական ու միակ նպատակը չլիներ ամեն գնով իշխանության զավթումը և այն Քոչարյանին մատուցելը։

Բանդային պատժում են։ Իհարկե՝ օրենքով։

Բանդայի հետ չեն բանակցում,մանավանդ,որ նրանց շարքում կան նախկինում տեռոր իրականացրածներ՝հոկտեմբերի 27, մարտի 1:

Այն մտքին,թե մանդատից զրկելը իր մեջ պարունակում է արտաքին ու ներքին ռիսկեր,որ դրանից կօգտվեն արտաքին ուժերը,որ կխալխլվի երկրի կայունությունը,որ կիջնի ժողովրդավարության նշաձողը,ես համաձայն չեմ։

Ընդհակառակը՝ դրանով ամրապնդում ենք մեր ժողովրդավարական իմիջը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.