«Լսիր մարդ աստծո, հայ մարդ, մի փորձիր առևտուր անել Աստծու հետ։ Իմացիր, որ հավատը և կռապաշտությունը նույն բանը չեն, և Քրիստոսի արձան հորինելով հոգիդ չես փրկելու».Հենրիկ Հովհաննիսյան

«Լսիր մարդ աստծո, հայ մարդ, մի փորձիր առևտուր անել Աստծու հետ։ Իմացիր, որ հավատը և կռապաշտությունը նույն բանը չեն, և Քրիստոսի արձան հորինելով հոգիդ չես փրկելու։

Քրիստոնեությունը նախ և առաջ բարոյական դոկտրինա է, ոչ թե առևտուր։ Եթե հավատ ունես, հասկացիր, որ Աստծուն ծառայելու մի ձև կա միայն՝ ծառայել մարդկանց։ Եթե կարող ես օգնել մարդկանց, ողորմություն մի տուր, մի ստորացրու, օգնիր ճշմարիտ գործերով, առանց պարծենալու, առանց Աստծուց առաջ ընկնելու։ Խորհուրդս քեզ․ կարդա սուրբ Ավետարանը և մի քիչ նեղություն տուր քեզ, մտածիր՝ ինչ ես անում և լսիր հասկացող մարդկանց։ Հասկանու՞մ ես և ինչպե՞ս հասկանան քեզ լսող, «արվեստագետները», որ կռապաշտությունը հավատի անարգումն է։

Հայ ժողովուրդ, քեզ եմ դիմում, մի շեղվիր 325 թվին, Նիկիայի տիեզերական ժողովում ընդունված քո միաբնակ «մոնոֆիզիտ» դավանանքից»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.