Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղում պայթյունի հետևանքով մահացածն ու տուժածները բանկի աշխատակիցներ են. հայտարարություն

Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղում տեղի ունեցած արտակարգ դեպքի առնչությամբ բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ տեղում աշխատում են համապատասխան մասնագետները:
«Մեծ ցավով հայտնում ենք, որ պայթունի հետևանքով մահացել է մասնաճյուղում մաքրման ծառայություն իրականացնող ընկերության աշխատակից Ռուզաննա Խաչատրյանը:Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ռուզաննա Խաչատրյանի ընտանիքին և հարազատներին և կիսում նրանց մեծ վիշտը:Մասնաճյուղի այլ աշխատակիցներ տեղափոխվել են հիվանդանոց:Փորձագետների եզրակացությունից հետո ավելի մանրամասն կներկայացնենք տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները»,-ասված է բանկի տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ ԱԻՆ-ի հրապարակած նախնական տվյալների՝ բանկում պայթյունի հետևանքով կա մեկ զոհ և հինգ տուժած: Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.