էդքան տղա են, թող իրենք էլ մանդատները վայր դնեն. Վանեցյանը՝ ընդդիմադիրների մասին

Medianews-ը գրում է․
Դեռևս հունիսի 21-ին հայտնեցինք, որ Արթուր Վանեցյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից։

Բնականաբար սա մեծ հարված էր փողոցային շարժմանը և դրա առաջնորդներին, քանզի դրանով Վանեցյանը նախ հաստատեց փողոցային շարժման տապալումը, ապա նաև փաստեց, որ փողոցային շարժման առաջնորդների միջև կան խորը տարաձայնութուններ։
Ի դեպ, Վանեցյանի՝ մանդատը վայր դնելու լուրն իմանալուց հետո վերջինիս հասցեին քննադատական խոսք են ասել նաև փողոցային շարժման առաջնորդները։

Օրեր առաջ նեղ շրջանակներում տեղի ունեցած քննարկումների ժամանակ Վանեցյանն անդրադարձել է Իշխան Սաղաթելյանի այն քննադատություններին, թե իբր ինքը դավաճանել է ընդդիմությանը։ Վանեցյանը քմծիծաղ է տվել ու ասել․

«էդքան տղա են, թող իրենք էլ մանդատները վայր դնեն․․․Ես ասել էի որ չեմ վերադառնալու խորհրդարան ու խոսքիս տերն եղա, մեծ-մեծ խոսալով չի, տղա են, թող իրանք էլ հրաժարվեն մանդատից»,- ասել է Վանեցյանը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.