Երազում տղաս՝ նորածնին գիրկն ասաց՝ մենք չենք գալու, պուճուրին պահիր. ծնվել է զոհված Գեւորգ և Կարեն Գևորգյանների եղբայրը

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ եւ Կարեն Գեւորգյանների նորածին եղբայրը՝ Արենը, իր ծնունդով ապրելու հույս բերեց ծնողներին:

Լրագրողների հետ զրույցում տղաների մայրը՝ Արեւիկ Միքայելյանը պատմեց, որ երեխային տվել են Արեն անունը, քանի որ Գեւորգը երազում էր երկրորդ որդուն ունենալու դեպքում նրան այդպես կնքել:

«Տղաներիս միշտ տեսնում եմ երազումս: Մինչեւ Արենը Գեւորգս եկավ երազիս՝ նորածնին գիրկը: Ասաց՝ մամ, ես ու Կարենն էլ հետ չենք գալու, պուճուրին պահիր: Ասացի՝ Գեւ, ես ձեզ եմ ուզում: Ասաց՝ մենք չենք կարող գալ, անպայման կպահես պուճուրին: Այպես ասաց ու երեխային դնելով բազմոցին՝ հեռացավ: Հիմա Աստծուց ուժ ու առողջություն եմ խնդրում, որ Արենիս գոնե մինչեւ ինքնուրույն տարիքի հասցնեմ: Ինքն էլ կմեծանա ու կհպարտանա, որ հերոսների եղբայր է»,- ասաց Արեւիկ Միքայելյանը:

Տիկին Արեւիկը 48 տարեկան է, ամուսինը՝ 48:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Անդրանիկ Պողոսյանի խոսքով՝ մայրիկի տարիքը եւ արտամարմնային բեղմնավորումն արդեն իսկ բարդ հղիություն էր նախանշում:

«Քանի որ տիկին Արեւն իր մեջ այդքան քաջություն ուներ այս փոքրիկին լույս աշխարհ բերելու, մենք ուղղակի իրավունք չունեինք աննշան սխալ անգամ անելու: Այս երեխան մինչեւ խոր ծերություն պետք է խաղաղության մեջ ապրի եւ չտեսնի պատերազմ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Անդրանիկ Պողոսյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.