«Թռչունի պես հեռանում եմ»․ մահից հետո հրապարակվել է Շատունովի վերջին երգը․ տեսանյութ

Շատունովի հետ աշխատող պրոդյուսերները նրա մահից հետո պատմում էին, թե նա ինչ ինտենսիվ կերպով էր համերգներ կազմակերպում, ինչ ոգևորությամբ ու ջանասիրաբար էր պատրաստվում ծրագրված առաջիկա համերգներին, որոնց մի մասը նախատեսվում էր իրականացնել Ռուսաստանի ներսում, մի մասն էլ՝ երկրից դուրս։
Այսօր արդեն յութուբում հասանելի է Շատունովի նոր երգը, որով երգիչը նախատեսում էր ազդարարել իր վերադարձը ռուսական շոուբիզնեսյան ասպարեզ։ Երգը հենց ազատության և վերադարձի մասին է։ Այն վերնագրված է «Յուրաքանչյուրին իրենը»։
Շատունովի նոր ստեղծագործությունը, որը նրա մահից հետո նրանից մնացած վերջին նորությունն է, կարող եք լսել ստորև կցված նյութի մեջ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.