Մեկը չկա՞ սրանց հարցնի՝ էդ ոնց է ստացվել, որ ձեր պաշտոնավարման և պատասխանատվության ժամանակ Ադրբեջանը կարողացել է դավաճանների մի ամբողջ որջ ներդնել Հայաստանի և Արցախի զինված ուժերում․ Արման Բաբաջանյան

Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
Պատերազմից հետո Հայաստանում ստեղծվեց պաշտոնաթողղ նախկին ԱԱԾ աշխատակիցների միություն, որի առաջնորդ հռչակվեց Արթուր Վանեցյանը։ Բայց Վանեցյանի վրա չեմ ուզում կենտրոնանալ։
Այդ միության անդամ ԱԱԾ նախկին տնօրեն ու պատերազմի ժամանակ պատասխանատվությունից թռած Միքայել Համբարձումյանն ու ԱԱԾ տնօրեին նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը առանց ամաչելու դուրս են գալիս հանրության առջև և մեծ-մեծ քաղաքական և աշխարհաքաղաքական ռուսահաճո վերլուծություններ են անում, մեկը չկա՞ սրանց հարցնի՝ էդ ոնց է ստացվել, որ ձեր պաշտոնավարման և պատասխանատվության ժամանակ Ադրբեջանը կարողացել է դավաճանների մի ամբողջ որջ ներդնել Հայաստանի և Արցախի զինված ուժերում։

Էն ինչին մենք ականատես ենք վերջին շրջանում, էս բարդակի պատասխանատուն առաջին հերթին դուք եք՝ ԱԱԾ ներկա ու նախկին այն աշխատակիցները, ովքեր ամենևին չեն պատկերացնում, թե իրենք որ երկրի հատուկ ծառայությունների աշխատակից են եղել և ե՜ն։

Իսկ այն բացահայտվող դավաճանություններին, որոնց մենք հանդիպում ենք գրեթե ամենշաբաթյա պարբերականությամբ, ամբողջությամբ նկարագրում ու բնութագրում է շատ հայտնի չեկիստների աշխատանքի որակն ու բովանդակությունը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.