Մանկատան շրջանավարտների բնակարանների գումարների՝ նրա կողմից գրպանելը չափազանց պատկերավոր ցուցադրում է հրեշասերժական ավազակախմբի իրական վերաբերմունքը մեր հայրենիքին. Զոյա Թադևոսյանը` դաշնակ Աղվանի մասին

Զոյա Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հայաստանի 20-ամյա տոտալ կողոպուտի ցայտուն և նողկալի, միաժամանակ պատկերավոր օրինակը փողոցային իշխանատենչ շարժման մասնակիցներից մեկի՝ դաշնակ Աղվանի օրինակն է: Մանկատան շրջանավարտների բնակարանների գումարների՝ նրա կողմից գրպանելը չափազանց պատկերավոր ցուցադրում է հրեշասերժական ավազակախմբի իրական վերաբերմունքը մեր հայրենիքին:
Հայաստանը նրանց համար խեղճ ու կրակ որբ էր, որի կաշին քերթեցին և արյունը խմեցին…

Չոռնի գագոն ո՞վ է: Հազարավոր անդամներ ունեցող ավազակախմբի «ճ» կարգի մի պաշտոնյա: Սակայն այդ «ճ»-ն ահռելի ունեցվածքի տեր է: Պատկերացրեք «ա»-ից «ճ» քանի՜-քանի՜ այլ գամփռներ կան: Պատկերացրե՛ք նրանց կողոպուտի, թալանի, յուրացման աստղաբաշխական պատիկները: Անաստվածները նույնիսկ անասուններին են արոտավայրերից զրկել, սեփականաշնորհել են սարերն ու ձորերը, անտառներն ու արտերը, ջրային ռեսուրսները…

Նրանց կողոպուտը զուտ թալան չէ: Պետությանն ու ժողովրդին հասցրած վնասը միայն նյութական չէ: Այն բարոյական ուժգին հարված է քաղաքացուն: Քաղաքացու ոգու ուժը քսան տարի անխնա տրորվել է տրեխավոր տգետների, թերուսների ոտքերի տակ:

Հետո էլ զարմանում ենք, որ ջերմեռանդորեն ծառայում են կայսրության հատուկ մարմիններին: Փրկության օղակի հույս այնտեղից ունեն:

Ժողովրդական մի ասացվածք կա. մարդու դատաստանից կփրկվեք, Աստծո դատաստանից ո՞ւր եք փախչելու:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.