Երկիրը սնանկացրած էս պարազիտները մեղավոր չեն․․. Արման Բաբաջանյան

Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել․
ՀՀԿ ղեկավար մարմնի անդամ, Սերժ Սարգսյանի կուսակից Գագիկ Բեգլարյանից և նրան փոխկապակցված անձանցից շուրջ 16.8 մլրդ դրամի ($42մլն դոլար) ապօրինի ծագման գույքը բռնագանձելու հայցադիմումը վարույթ է ընդունվել: Հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ամբողջ աշխարհի հայությունը հավաքեց շուրջ $160 միլիոն գումար:
Երկիրը սնանկացրած էս պարազիտները մեղավոր չեն: Երիցս մեղավոր ենք մենք, որ որպես հետհեղափոխական խորհրդարան անընդունակ եղանք սրան ու սրա կուսակից՝ իր նման սրիկա, բեդովլաթ, պորտաբույծներին կոխեինք համապատասխան ծակը, որ ծպտունները դուրս չգար ու որևէ լրագրող էլ չհանդգներ սրա նմաններից մեկնաբանություն վերցնել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.