Այսքան հայրենիքի դավաճանը ինչպես են “զղջալուց” հետո ապրելու մեր մեջ ու մեր ներսում. Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այսքան հայրենիքի դավաճանը ինչպես են “զղջալուց” հետո ապրելու մեր մեջ ու մեր ներսում։ Նրանց կողմից պատիժը կրելուց հետո էլ ես պատրաստ չեմ նրանց հետ առնչվել, հարաբերվել, մոտ թողնել…

Նրանց զղջումն ինձ համար այսօր ոչ մի գրոշի արժեք չունի… Նրանք սոսկ զղջում են իրենց պատիժը թեթեւացնելու համար, բայց ոչ թե որ գիտակցում են, թե ինչ հրեշավոր արարք են գործել սեփական երկրի ու ժողովրդի դեմ։

Ինչ-ինչ դրդապատճառներով այլ ծանր հանցագործություն կատարածների’ զղջալուց ու ուղղվելուց հետո վերաինտեգրումը հասարակությանը հնարավոր համարում եմ, բայց հայրենիքին դավաճանած ու հազարավոր տղերքի մահվան պատասխանատու դարձածների վերաինտեգրմանը ինքս էլ պատրաստ չեմ ու նրանց չեմ սպասում ազատության մեջ…

Կարծում եմ’ պատիժը կրելուց հետո նրանք միայն կարող են գնալ արտերկիր, բայց նրանց այստեղ մնալուն կողմ չեմ… Ու անընդհատ մտածում եմ’ թշնամուց 30 արծաթը վերցնելիս ինչ էին մըածում’ ինչ անուն ու հեղինակություն են թողնում իրենց զավակներին?….

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.