«Օ՜հ, չքնաղ տիկին կարմիր շլյապայով, դուք առաջադրմության օրինակ եք, դա արդեն պարզից էլ պարզ է»․ Սամվել Հովհաննիսյան

Որպես նախաբան ասեմ, որ ես, լինելով բնույթով ժողովրդավար, ազատ ու անկաշկանդ մարդ, ամեն գնով պաշտպանել ու պաշտպանելու եմ խոսքի,խղճի, հավատքի, սեռական պատկանելիության ու մնացած իրավունքները ու համոզված եմ, որ ամեն մարդ ինքն է որոշում ապրել ըստ իր սրտի կամոք, իր ցանկացած վայրում, իր ցանկացած մարդու հետ,դրանով իսկ չխոչնդոտելով այլոց իրավունքները։Սա չի քննարկվում։
Կարծում եմ հասունացել է պահը, որպեսզի ՀՊՀ ն բացի ևս մեկ մասնաճյուղ, որը պետք է կոչվի Հայաստանի Պետական Համալսարանի Փրկչաբանական ամբիոն։

Այդ ամբիոնը պետք է ունենա առնվազն երեք ենթաբաժիններ։Հին փրկիչների բաժին, Նոր փրկիչների ու Նորագույն փրկիչների բաժիններ։Հին փրկիչների դասին կպատկանան 90 ականների գաղափարախոսության կրողները, դե մազութա, բանա։Անուններ չտամ, բոլորս էլ լավ գիտենք, ովքեր են։

Նորագույն փրկիչների խմբին կարող են դասվել 2000 ականների պետության ղեկը օտարների ակտիվ մասնակցությամբ զավթած չեկիստական փրկիչները։

Դե Նորագույն փրկչական խմբին կդասվեն ներքին իխշանականներն ու մետրոպոլիայից ներթափանցած տարատեսակ նատաշաներն ու ոչ միայն նատաշները։

Այ մարդ, ընչի՞ չէ որ։Այս ֆակուլտետի բացմամբ մենք հիմք կդնենք գիտության ու քաղաքագիտության մի նոր ճյուղի, աշխարհումն անալոգը չունեցող փրկչաբանական ամբիոնի ստեղծմանը ու գագարինի նման կթռնենք տիեզերք։Ջանըմ։Այ ախպեր, ես իհարկե կողմ եմ, որ կանայք ակտիվ մասնակցեն ՀՀ քաղաքական կյանքին, երկու ձեռքով եմ կողմ, դա նաև էսթետիկ հաճույք է, բայց Աստված է վկա, չեմ կարողանում հասկանալ, թե այդ ինչ 🤔մի պաշտամունք է առաջացրել մեր Հայաստան երկիրը դեռևս 2 ամիս ՀՀ քաղաքացիություն ստացած կարմիր գլխարկով կնոջ մոտ, որ ուզում է մեզ փրկել, այն էլ տանել ու կոխել մի անհասկանալի, արդեն իսկ սատկող սայուզնի գասուդառստվայի մեջ։
Օ՜հ,չքնաղ տիկին կարմիր շլյապայով, դուք առաջադրմության օրինակ եք, դա արդեն պարզից էլ պարզ է։Դուք անպատմելի չքնաղ եք, դա էլ է պարզ։Մենք, ՀՀ քաղաքացիներս շոյված ենք ձեր սիրուց, ձեր նվիրվածությունից,մենք չենք էլ կասկածում, որ հարկ եղած դեպքում ձեր կյանքն էլ չեք խնայի հանուն ՀՀ երկրի ու սահմանադրության, բայց կլինի դուք մեզ չփրկեք, կլինի գոնե այս անգամ դուք ու ձեր նման տարատեսակ պիպոները հեռու մնան մեր երկրից…

Սամվել Հովհաննիսյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.