«Ժողովրդի անունից հավատացնում եմ,որ այդ պահը երբեք չի գա և դուք այլևս քաղաքական հանգուցյալ եք».Լյովա Եղիազարյան

Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Իշխան,մեզ դավաճան համարելու իմ քեզ ուղղված պատասխանը հավանել են հազար վեց հարյուրից ավել մարդիկ,մոտավորապես այնքան,ինչքան քյալագյոզներդ եք հավաքում,փողով-բանով ձեր <<համապետական>> հանրահավաքների ժամանակ։

Ուրեմն,ըստ քեզ ես իրավունք ունեմ խոսել ժողովրդի անունից և քեզ ու քո հանցագործ թայֆային ժողովրդի անունից ասում եմ,որ դուք կապ չունեք հայ ժողովրդի ու հայոց պետականության հետ,որ դուք դավաճանել ու դավաճանում եք երկրի ու քաղաքացու շահերը,դուք այլ պետության 5-րդ շարասյունն եք,որ պատեհ պահին կբացեք Հայաստանի դռները ու բանալիները կհանձնեք օտարներին`հանուն ձեր վերադարձի։

Ժողովրդի անունից հավատացնում եմ,որ այդ պահը երբեք չի գա և դուք այլևս քաղաքական հանգուցյալ եք։
Մնում է թաղել`այն էլ շուտով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.