Բեմի ամեն օրվա համար՝ 650,000 դրամ․ ով է վճարում ընդդիմության փողոցային ակցիաների համար

Փողոցային պայքարի, ակցիաների ու հանրահավաքների համար բացի մտավոր և ֆիզիկական աշխատանքից անհրածեշտ են դրամական միջոցներ։

Օրինակ 2018-ի հեղափոխության օրերին կար բացաված հատուկ հաշվեհամար, որտեղ փողոցային պայքարին աջակցելու համար ցանկացողները կարող էին գումար փոխանցել, իսկ հետագայում Նիկոլ Փաշինյանը հաշվետվություն էր ներկայացնում, թե ինչպես և ինչի վրա էին ծախսվել այդ գումարները։

Դեռևս 2022 թվականի ապրիլ ամսից ընդդիմությունը սկսեց իր փողոցային պայքարը Ֆրանսիայի հրապարակում։ Տեղադրվեցին վրաններ, պատրաստվեց հատուկ բեմ, հրապարակում գիշերողներին սնունդ ու ջուր էին հասցնում, ինչպես նաև տարատեսակ ակցիաների ժամանակ են գումար ծախսում։

Օրինակ Ֆրանսիայի հրապարակում տեղադրված բեմը համար ցուցարարները վճարում են օրական 650,000 դրամ, իսկ բեմը արդեն մոտ 2 ամիս է ինչ տեղադրված է։ Նշանակում է միայն բեմի վրա արդեն ընդդիմությունը հսկայական գումար է ծախսել՝ մոտ 20 մլն դրամ։ Հարց է ծագում, թե ով է վճարում ընդդիմության փողոցային ակցիաների համար։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանը խոսակցություն է ունեցել Իշխան Սաղաթելյանի հետ։ Քոչարյանը Իշխան Սաղաթելյանին մեղադրել է մեծ-մեծ խոստումներ տալու, ապա շարժումը տապալելու համար։ Ինչին ի պատասխան Իշխան Սաղաթելյանը փորձել է արդարանալ, թե իբր շարժումը չի արել, ու փողոցային պայքարը դեռ շարունակվում է։ Սակայն Ռոբերտ Քոչարյանը սպառնացել է Իշխան Սաղաթելյանին, որ շարժումը վերջնական տապալելու դեպքում նրանից պահանջելու է այն փողերը, որ Քոչարյանը ծախսել է փողոցային պայքարը կազմակերպելու համար։

«Իշխան, լավ իմացիր, մինչև վերջին կոպեկը փակվելու ես․․․»,- ասել է Քոչարյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.