Արթուր Վանեցյանը դարձավ ՀՀԿ-ի դեմքը վերջին ընտրություններում, իր «հեղափոխական» վարկանիշը մինչև վերջին գրամը ծառայեցրեց Սերժ Սարգսյանի օրակարգին․ Խաժակյան

Արթուր Վանեցյանը դարձավ ՀՀԿ-ի դեմքը վերջին ընտրություններում, իր «հեղափոխական» վարկանիշը մինչև վերջին գրամը ծառայեցրեց Սերժ Սարգսյանի օրակարգին, իսկ հետո վերջինս Իշխան Սաղաթելյանին հռչակեց ընդդիմության առաջնորդ:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը։
Գրառման մեջ նաև ասված է․

«Մարդ քաղաքականապես որքան անփորձ պետք է լինի, որ այս գետը մտնելուց հետո ունենա իր կուսակցության միակ մանդատը, լինի խմբակցության ղեկավար, իսկ վերջում խմբակցության բանալիները հանձնի ՀՀԿ-ին և հեռանա»:

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը պատգամավորական մանդատը վայր է դրել այսօր:Վանեցյանը մինչ պատգամավոր դառնալը ղեկավարում էր ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ 2018-2019 թվականները:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.