15 տարի հետ ենք գնալու, ուսումնասիրելու ՄԻԵԴ-ի որոշումները. խախտում կատարած դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ կհարուցվի

«Առաջին լրատվականը» գրում է.

Նախորդ շաբաթ ԱԺ-ն ընդունել է օրենսդրական նախագիծը, որով հնարավորություն է ընձեռնվում 15 տարվա վաղեմություն ունեցող ՄԻԵԴ-ի այն վճիռները, որտեղ արձանագրվել է կոնկրետ դատավորի կողմից միտումնավոր կամ կոպիտ անփութությամբ խախտում, վերանայել և եթե այդ շղթայում 1 կամ մի քանի դատավոր է, հասկանալ, թե ինչ կարգապահական խախտում է տեղի ունեցել և դրանով վարույթ հարուցող մարմինները հարուցեն վարույթ, ապա միջնորդություն ներկայացնեն ԲԴԽ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը:
«Այսինքն տվյալ նախագիծը երբ ուժի մեջ մտնի, վարույթ հարուցող մարմինները կարող են վեր հանել գործերը, տեսնել՝ արդյոք դատավորը կատարել է խախտում և դրա հիման վրա արդեն կարգապահական պատասխանատվության ենթարկել այսօր գործող օրենսդրությամ սահմանված կարգով»,-ասաց նա:
Հարցին, թե չի՞ ստացվում, որ շատ դատավորներ այդ կարգապահական վարույթի տակ կմնան՝ հաշվի առնելով, որ քիչ չեն ՄԻԵԴ-ում այդպիսի վճիռները, փոխնախարարը պատասխանեց. «Չեմ կարծում, որ այդպես կլինի, քանի որ այդքան շատ չեն ՄԻԵԴ-ի այն որոշումները, որտեղ ֆիքսվել է, որ դատավորի պատճռով է տեղի ունեցել խախտումը:

Այսինքն մենք ունեն ՄԻԵԴ-ի բազմաթիվ որոշումներ, որտեղ արձանագրվում է մարդու իրավունքների խախտում, բայց շատ դժվար է հայտնաբերել կոնկրետ դատավորի մեղավորությունը:

Այստեղ ՄԻԵԴ-ի որոշումները պետք է շատ խորը ուսումնասիրենք, դուրս բերենք այդ խախտումները և արձանագրենք՝ արդյոք այդ դատական շղթայում եղած դատավորներ արդյոք աշխատում են դեռևս դատական համակարգում և վարույթներ հարուցենք»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.