Տրագիկոմեդիա երեք գործողությամբ. ողբ` «ՔՊ» գրասենյակի մոտ, կոմեդիա` ոստիկանության շենքի մոտ, դրամա` ԱԱԾ-ի շենքի մոտ…ու տներով

Armpublic.com տեղեկացրել էր,որ «Դիմադրություն» շարժումը «խորապես ազդվելով» Ապարանում տեղի ունեցած միջադեպից, իրենց համար սովորական դարձած ֆորմատով տեղի ունեցած դժբախտությունը սահուն կերպով բարդեց վարչապետի վրա ,մեղադրեց, դատավճիռ կայացրեց և «ազգափրկիչ» Գեղամ Մանուկյանի միջոցով հրատապ հավաք հրավիրեց Ֆրանսիայի հրապարակում:
Այսօրվա օրակարգը առանձնապես չէր տարբերվում մոտ երկու ամիս Երեանի փողոցներում «Դիմադրություն» շարժման ցուցադրած նախորդ մինի ներկայացումների օրակարգից։Նույն անհիմն կոչերը, նույն պահանջներն ու մերկապարան հայտարարությունները։
Թերևս միակ տարբերությունը այն էր որ այս անգամ «ներկայացումը» բաղկացած էր երեք մասից ։

Armpublic.com-ը ուշադիր, բայց ոչ մեծ հետաքրքրությամբ հետեւեց այսօրվա ձանձրալի տրագիկոմեդիայի ընթացքին և սիրով ներկայացնում է ձեզ.

Եւ այսպես`

Արար առաջին`

Հավաքվեցին արդեն հարազատ դարձած Ֆրանսիայի հրապարակում ,և բողոքի երթով շարժվեցին դեպի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, որտեղ կարմիր ներկ ու հրացաններ լցրին և վանկարկեցին «Նիկոլ մարդասպան»։ Ըստ իրենց` կարմիր ներկը խորհրդանշում է արյուն, որը իբրեւ թե Նիկոլ Փաշինյանի իշխանությանն է բնութագրում։

Արար երկրորդ `

«Դիմադրություն» շարժման անդամները ոստիկանության շենքի մոտ մոմավառություն արեցին` նվիրված Ապարանում կրակոցների հետևանքով սպանվածների հիշատակին։
Արար երրորդ`

Այսօրվա ակցիաներն ավարտեցին Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ։ Թե ինչու գնացին ԱԱԾ ,հուսանք գոնե իրենք գիտեն ,որովհետև մեր համար անհասկանալի էր երթի նման հերթականությունը ։

Եվ իհարկե ավարտ ` հունիսի 24-ին մեծ, ,աննախադեպ մեծ հանրահավաքի խոստումներով ցվրվեցին տներով ։

Կսպասենք ,գուցե այս անգամ ինչ որ հրաշքով հնարավոր կլինի «50-60 հազար» մարդու համոզել, թե չէ, մշտական 2-3 հազար «փրկիչներով» համ ձանձրալի է ,համ էլ չի ստացվում մի կարգին փրկել։

Հեղինակ ` Նարինե Ասատրյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.