Չեմ բացառում, որ ձայնագրությունը իրականացվել է Արթուր Վանեցյանի գիտությամբ. Արման Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Գագիկ Ջհանգիրյանի ձայնագրության բովանդակությանը այլ առիթով կանդրադառնանք, բայց հացի սեղանի շուրջ մարդուն ձայնագրելու և տարածելու փաստը նույնիսկ սրիկայություն չի․․․ ավելին է։
Անցյալ տարի Վարդազարյանը Ազգային ժողովում իմ հարցերին պատասխանելիս Վանեցյան Արթուրին որպես մտերիմ ընկեր էր ներկայացնում։ Չեմ բացառում, որ ձայնագրությունը իրականացվել է Արթուր Վանեցյանի գիտությամբ և նրա օգնությամբ։ Վարդազարյանն այդքան ոչ խելք ունի, ոչ գիտելիք։ Բոլորը թող իմանան, այդ թվում նրանք, ովքեր ՔՊ-ում Վանեցյանի հրաժարականից հետո նրան շարունակում էին ընկեր համարել՝ այսպիսի ձայնագրություններ Վանեցյանը շատ ունի և Հայաստանը հենց էս ճանապարհով ներսից քանդելու և ներքին անվտանգությունը խարխլելու ծրագրի մի մասն է, որի հեղինակը Վանեցյանը չի, այլ Սերժը։
Իմ տեղեկություններով, ձայնագրությունը կատարվել է ավելի քան մեկ տարի առաջ։ Կասկած չունեմ, որ ԲԴԽ անդամ Ջհանգիրյանն իր վերադասի՝ ԲԴԽ նախագահ Վարդազարյանի հետ այս հանդիպման մասին տեղեկացրել է պատկան մարմիններին։ Ավելին, ով չի ճանաչում Ջհանգիրյանին, թող մտաբերի նրա անցած ճանապարհը։ Իմ համոզմամբ, Ջհանգիրյանը խոսում է քաջ գիտակցելով, որ իրեն ձայնագրում են, և սեղանի շուրջ, ձեռքի հետ օգտագործում է այնպիսի բառամթերք, որն անհնար կդարձնի դրա հանրայնացումը։
Բայց առաջիկայում չափազանց կարևոր գործընթացներ են սպասվում՝ այդ թվում ապօրինի ծագում ունեցող գույքի հետ կապված կարևոր մարմինների ստեղծումը, որոնց մեջ ԲԴԽ-ն կարևոր դերակատարում է ունենալու, և Վարդազարյանին ստիպել են գնալ այսպիսի ստորաքարշության՝ շատ լավ իմանալով դրա հետևանքները նույն ինքը Վարդազարյանի համար։ Դատական համակարգը, նաև նրանք, ովքեր վերջինիս ընկեր են համարել, կարելի է միայն պատկերացնել, թե ինչ նողկանք են ապրում այսպիսի ստորաքարշ գոյությունից։

Մեկ այլ պատճառ ևս՝ թե ինչու է հենց այսօր հրապարակվել նշյալ ձայնագրությունը՝ բացահայտում է Վարդազարյանի կողքը նստած Օրբելյանը։ Ըստ նրա ԲԴԽ-ն մինչև հինգշաբթի իր սխալը ուղղելու շանս ունի․․․ այդ օրը Վարդազարյանի ԲԴԽ-ն Վարդազարյանի վերաբերյալ ճակատագրական որոշում է հրապարակելու, թեև ըստ իսկ Վարդազարյանի արածը նկարագրում է ոչ միայն Վարդազարյանին, այլև իր սերունդների որակներն ու հատկանիշները։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.