Որպես հայ տղամարդ ինձ համար ընդունելի չէ ճաշել մարդու հետ և ձայնագրել նրան․ Լյովա Եղիազարյան

Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Առանց զզվանքի դժվար էր լսել Վարդազարյան Ռուբենի ձայնագրությունը մի քանի տեսանկյուններից։
Նախ որպես հայ տղամարդ ինձ համար ընդունելի չէ ճաշել մարդու հետ և ձայնագրել նրան։Սա իմ արժեհամակարգի մեջ չի տեղավորվում։

Հասկանալի է,որ Վարդազարյանը ուղնուծուծով կապված է քոչարյանասերժական բանդայի հետ և նա իրավունք չունի դատավոր աշխատելու։Սա միարժեք է։

Այ ուրիշ է Ջհանգիրյանի գործունեության բացացահայտումը,որն ինձ համար անակնկալ չէր։

Պարզվում է,որ նա նույնպես չի կարողանում ձերբազատվել իր անցյալից։

Ճիշտ է,դեմ է Քոչարյանի վերադարձին,բայց հաճույքով կաշխատեր Վանեցյանի կամ Ղազինյանի հետ․եթե նրանք վերադառնային։

Ձայնագրությունից պարզ երևում է,որ ինքն էլ հանդիսանում դատավորների բանդայի անդամ ու խրախուսում է նրանց։

Սա ակնհայտ է,նաև դատավորների նկատմամբ կարգապահական տույժ նշանակելիս։

Այս ձայնագրությունը պետք է լսեն ու ընթացք տան ոչ միայն պատկան մարմինները,ալև՝ հանրապետության վարչապետը,ով վստահել է Ջհանգիրյանին։

Բնավորությունը չի փոխում,հո զոռով չի։

Երկուսին էլ պետք մոտ չթողնել դատական իշխանությանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.