Ավանում ծեծի են ենթարկել Տարոն Մարգարյանին

MediaNews-ի հավաստի աղբյուրների պնդմամբ օրեր առաջ Ավան վարչական շրջանում ծեծի են ենթարկել Տարոն Մարգարյանին։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 5-ին։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն նախ վիճաբանություն է եղել դեռահասների միջև, այնուհետև վեճին խառնվել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով հայհոյանքներ է հնչեցրել բոլոր հավաքվածների հասցեին, ինչից հետո ծեծկռտուք է սկվել։

Մեր աղբյուրի հավաստմամբ ծեծկռտուքի մասնակիցները լկտի պահվածքի համար հասցրել են լավ դաս տալ Տարոն Մարգարյանին։
Ի դեպ, ծեծկռուքը տեղի է ունեցել հեց այն նույն օրը, երբ ՀՀԿ-ականները Տարոն Մարգարյանի շքեղ առանձնատան լողավազանում «հայրենիք էին փրկում», էդուարդ Շարմազանովն անգամ լուսանկար էր հրապարակել։

Շարմազանովի հրապարարակած լուսանկարը՝ ստորև։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.