«Մինչև վերջին կոպեկը փակվելու ես․․․»․ Քոչարյանն Իշխան Սաղաթելյանից հետ է ուզում ծախսած փողերը

Ավելորդ է անգամ խոսալ այն մասին, որ ընդդիմության փողոցային շարժումը վաղուց իսկ մարած է։ Վերջին մեկ ամսվա ընթացքում ընդդիմության գործողություններն ընդամենը փրփուրներից կախվելու փորձեր են։ Ի դեպ, մի քանի անգամ նաև հայտնել ենք, որ ընդդիմության առաջնորդները միմյանց են մեղադրում շարժումը տապալելու համար։
Այս հարցի շուրջ օրերս Ռոբերտ Քոչարյանը խոսակցություն է ունեցել Իշխան Սաղաթելյանի հետ։ Քոչարյանը Իշխան Սաղաթելյանին մեղադրել է մեծ-մեծ խոստումներ տալու, ապա շարժումը տապալելու համար։ Ինչին ի պատասխան Իշխան Սաղաթելյանը փորձել է արդարանալ, թե իբր շարժումը չի արել, ու փողոցային պայքարը դեռ շարունակվում է։ Սակայն Ռոբերտ Քոչարյանը սպառնացել է Իշխան Սաղաթելյանին, որ շարժումը վերջնական տապալելու դեպքում նրանից պահանջելու է այն փողերը, որ Քոչարյանը ծախսել է փողոցային պայքարը կազմակերպելու համար։
«Իշխան, լավ իմացիր, մինչև վերջին կոպեկը փակվելու ես․․․»,- ասել է Քոչարյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.