Կիսուրացավ կպած ու ստեղ անդադար կիսուրներից բողոքող հարսներին մի երկու բան ունեմ ասելու. մտեք կարդացեք

Երկու հարս ունեմ: Ոչ իդեալական մարդ եմ, ոչ իդեալական կին, ոչ էլ իդեալական սկեսուր: Հարսներս էլ իդեալական չեն: Բայց մենք իրար հարգում ենք: Մի օր ես եմ իրանց մի ավել բան ասում, մի օր իրանք ինձ, բայց դա չենք դարձնում մատի փաթաթան ու ստեղ-ընդեղ նստում բամբասում: Իրանց տեսնելու առաջին օրը երկուսին էլ ասել եմ. «Աղջիկ ջան, դու իմ տղայի ընտրությունն ես, ես իր ընտրությունը հարգում եմ, ուրախ եմ, որ մեր տանն ես հարս գալու: Ես իդեալական չեմ, հազար բան կարամ ասեմ անցնեմ, բայց դա չի նշանակում, որ քեզ ուզում եմ նեղացնեմ, կամ վիրավորեմ: Նույն բանը կարա մայրդ էլ ասի քեզ, բայց դու ուրիշ ձև ընդունես, մորիցդ չնեղանաս, իսկ իմ ասածներից նեղվես: Միշտ իմացի, որ ես երբեք դիտավորյալ քեզ չեմ նեղացնելու, եթե դա ստացվի էլ, ուրեմն կարաս սրտիդ եղածն ասես, իրար հետ խոսանք, անցնի գնա»:
Ու տեց էլ անում ենք, նեղվածություն, որ ունենում ենք, խոսում ենք իրար հետ, ոչ թե աշխարհով մեկ խայտառակ անում իրար: Ինտերնետում ինչ ասես կարդում եմ, հարսները սկեսուրներին սարքել են աղբյուրի գլխին նստած դև, իրանք էլ հրեշտակ են ներկայանում: Ախր տենց չի լինում: Ի՞նչ եք ուզում, որ անի ձեր սկեսուրը, հլ ու հնազանդ ձեզ ենթարկվի՞: Ախր տենց չի լինում, նա արդեն կյանք է ապրել, տուն տեղ դրել, ունի շատ բաներ անելու իր սովորությունները, դուք ուզում եք գնաք մի օրում ամեն ինչ ջնջեք ու ձեր ձևով անե՞ք: Տենց ո՞նց կլինի: Եթե ուզում եք ձեզ ոչ մեկ չասի աչքներիդ վերևը ունք կա, գնացեք առանձին ապրեք ձեր ամուսնու հետ, ոչ թե մտեք մարդու տուն ու ակնկալեք, որ ինքն ապրելու է ձեր կանոններով:
Եվ հետո տարրական հարգանք ունեցեք ձեր ամուսնու մոր ու հոր հանդեպ, ովքեր ծնել, մեծացրել, դաստիարակել ու ձեզ են տվել իրենց տղային: Վաղը դուք էլ եք սկեսուր դառնալու ու ձեզ էլ շատ բան դուր չի գալու, շատ հարցերում արտահայտվելու եք այնպես, ինչես հիմա դա անում են ձեր սկեսուրները: Ու ի՞նչ, ձեզ դուր կգա՞, որ ձեր հարսը որտեղ նստի ձեր միսը ծամի: Կարծում եմ՝ ոչ: Դրա համար սկեսուրին որպես հակառակորդ ընդունելուց առաջ, հարգելի հարսներ, խորհուրդ եմ տալիս իրավիճակներին նայել մի փոքր այլ տեսանկյունից, ավելի հարգալից լինել իրար հանդեպ ու տան կեղտոտ սպիտակեղենը չհանել ի ցույց դնել բոլորին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.