«Լուրեր կան, թե մերոնք ի պատասխան մի քանի հոգու մաղել են»․ Դավիթ Գրիգորյան

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանի գրառումը․ «ԶՈՀՎԱԾ ԵՂԲԱՅՐ ՈՒՆԵՆՔ
Թշնամու կրակոցից մեր ևս մեկ լույս տղա ընկավ, 19֊ամյա Հրաչ Փիլիպոսյանը…
Որևէ տեսակ խաղաղություն չկա, հայրենակիցնե՛ր։ Մենք գտնվում ենք սողացող պատերազմի փուլում։ Միակ խնդիրն է պատրաստ լինել։ Տարբեր բնույթ լուրեր կան, թե մերոնք պատասխան մի քանի հոգու մաղել են։ Պարզ կլինի հստակ, երբ թշնամին սկսի հաղորդագրություններ տարածել, թե ինչպես է մի ազերի զինվորը հոսանքահարումից մեռել, երկրորդը` զուգարանակոնքն ընկել, երրորդը` հանկարծակի ուրախությունից ինֆարկտ ստացել։
Բայց ամեն հայ տղու համար դրանց 30-ը պիտի մեռնի։ Սա խաղաղություն չի ու դրան անգամ մոտ վիճակ չի։
Հոգիդ լույսի մեջ, Հրաչ եղբայր…»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.