Արման Հարությունյանը 10- 0 ջաղջախեց թուրք մրցակցին

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղեկացնում է , որ Բուխարեստում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտիկ Արման Հարությունյանը (45 կգ) մենամարտում պարտության է մատնել թուրք մրցակցին՝ նվաճելով բրոնզե մեդալ։

«Պատանեկան ԵԱ. Արման Հարությունյանը (45կգ) հաղթեց թուրք մրցակցին և նվաճեց բրոնզե մեդալ» , — ասվում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական էջում:

Նշենք , որ Հունիսի 13-ից 19-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի է ունենում Եվրոպայի պատանեկան առաջնությունը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.