«Ինչքան էլ Քոչարյանին ծյունինգ անեք, միևնույն է, տակից երևալու են երկիրն ասպատակելու ու արյшն հետքերը».Լյովա Եղիազարյան

Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ա1+-ի լագրողի հարցին ի պատասխան Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե «Քոչարյանը չի վերադառնում նույն ձևով, ինչ եղել է այն ժամանակ, փոխվել է»։

Վերջապես։

Քոչարյանի ամենահավատարիմ ջոկատի ներկայացուցիչը խոստովանում է այն,որը քառասունհինգ օր Ֆրանսիայի հրապարակում ու փողոցներում ժխտում էին Իշխանը,Վանեցյանը,Վարդևանյանը և մանրումեծ այլ ռևանշիստներ,որ իրենց պայքարը իշխանության համար չի,որ իրենց պայքարը Արցախը և Հայաստանը փրկելու համար է;

Ռուստամյանը խոստովանում է,որ այս ամբողջ ներկայացումը Քոչարյանի վերադարձի ու նրա ռևանշի համար է,այն էլ փոխված,ասել կուզի,ծյունինգ արված Քոչարյանի։

Ռուստամյանը ակամա խոստովանում է Քոչարյանի նախկինում կատարած մեղքերը,եթե ոչ՝ հանցագործությունները։

Բա,ընկեր Իշխան,ձայնդ խզվեց գոռալով,թե ժողովուրդ,միացեք մեզ,սա որևէ մեկին իշխանության բերելու համար չէ,իսկ քո ընկեր Արմենը ձեզ քաշեց։

Ասեմ,Արմեն,ինչքան էլ Քոչարյանին ծյունինգ անեք,միևնույն է,տակից երևալու են երկիրն ասպատակելու ու արյան հետքերը,այդ թվում ձեր ընկեր՝ Պողոս Պողոսյանի։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.