Ծիծաղելի են Իշխան Սաղաթելյանի այն բոլոր պնդումները, թե իբր վարչապետի թեկնածու դեռ չունեն, քանզի Ռուստամյանն արդեն իսկ խոստովանեց

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

A1+-ին տված հարցազրույցի ժամանակ լրագրողը հարց է ուղղել Արմեն Ռուսատմյանին, թե արդյոք եթե Ռոբերտ Քոչարյանը վերադառնա իշխանության, չի ոտնահարվի մարդկանց ազատ խոսքի իրավունքը, ինչպես 2000-ականներին էր՝ Քոչարյանի կառավարման տարիներին։
Լրագրողի հարցին ի պատասխան Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե «Քոչարյանը չի վերադառնում նույն ձևով, ինչ եղել է այն ժամանակ, փոխվել է»։

Սրանով Ամեն Ռուստամյանը 2 փաստարկ է արել։

1) Փողոցային պայքար ծավալած ընդդիմության վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է և ամեն բան անում են Քոչարյանին իշխանության բերելու համար։

Հետևաբար ծիծաղելի են Իշխան Սաղաթելյանի այն բոլոր պնդումները, թե իբր վարչապետի թեկնածու դեռ չունեն, քանզի Ռուստամյանն արդեն իսկ խոստովանեց։

2) Արմեն Ռուստամյանն ընդունում է, որ 2000-ականներին՝ Քոչարյանի կառավարման տարիներին մարդկանց խոսքի ազատություն իրավունքը ոտնահարվել է, իսկ հիմա փորձում է համոզել, թե «կարմիր կովը կաշին փոխել է»։

ՀԳ․
2018-ի հեղափոխության օրերին Քոչարյանը հայտարարել էր, թե «Իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես ու տաս»։
Ավելացնեմ, որ «Իշխանությունը նաև սատկած առյուծ չէ, որ նստես ու քշես»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.