Իսկ երկրի, ժողովրդի ու նրա հերոս զավակների պարտությունը ձերը չէ՞ր, որ թռաք ու «որբ թողեցիք պարտությանը». Սաֆարյանը` Սաղաթելյանին

ՄԱՀՀ-ի հիմնադիր տնօրեն Ստյոպա Սաֆարյանը անդրադարձել է Իշխան Սաղաթելյանի «Այս շարժման պարտությունը ժողովրդի պարտությունն է» հայտարարությանը։

Իսկ երկրի, ժողովրդի ու նրա հերոս զավակների պարտությունը ձերը չէր…
Թռաք ու «որբ թողեցիք պարտությանը», չցանկացավ ժողովրդի հետ հավասար լացը, ցավը սրտում կրել այդ պարտության բեռը…
Ձեզ տարանջատեցիք այդ պարտությունից` փորձելով անազնվաբար անգամ ձեր վրա գցել առաջին պատերազմի հաղթանակի թիկնոցը ու ձեզ «հաԽթանակաՑ» երեակայել…

Իբր դուք միշտ հաղթել եք, պարտությունը «ձերը» չէ` պատկերացում չունենալով էլ, որ այս իմաստագույն ժողովուրդը առանց վերլուծաբանների ու քաղաքագետների էլ լավ գիտի, թե բանակցություններն ինչպես եք վարել, բանակն ինչ վիճակի մեջ եք պահել, պատերազմն էլ ժողովրդի գրպանը գցել…

Հիմա էլ փորձում եք ձեր պարտությունը փաթաթել ժողովրդի վզին, ում հետ հաղթանակը չկիսեցիք, պարտության ծանր բեռի տակից էլ թռաք…

Հանգիստ թողեք ձեր տանջված, լլկած ժողովրդին….

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.