Իշխան,դու վեց տարեկան էիր,պլեճիկներով շալվար էիր հագնում ու վազում էիր ձեր հորթերի հետևից, երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը. Լյովա Եղիազարյան

Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Լսիր,Իշխան,Հայաստանում չկա մի մարդ,ով ուզենա,որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։
Իսկ եթե կան,ուրեմն լսիր։

Իշխան,դու վեց տարեկան էիր,պլեճիկներով շալվար էիր հագնում ու վազում էիր ձեր հորթերի հետևից,երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը;Այն ժամանակ դաշնակցությունը,որին հետո անդամագրվեցիր,կողմ էր,որ Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում,հակառակ դեպքում կոչ չէր անի Հայաստանի ևՂարաբաղի բնակիչներին չպայքարել սովետի դեմ,գործադուլներ ու դասադուլներ չանել,չապակայունացնել երկրի վիճակը։

Իհարկե,հետո սրա մասին իմացել ես։

Իշխան,դու դպրոցական էիր ու չէիր հասցրել մտածել Ստամբուլը արյան ծով դարձնելու մասին,երբ այժմյան շեֆդ՝Քոչարյանը բանակցում էր ընդհանուր պետության մասին և Արցախի քաղաքացին ունենալու էր Ադրբեջանի անձնագիր։

Իսկ Մեղրիի փոխանակման մասին լավ գիտես,որի պատճառով կուսակցական ընկերներդ սպանդ կազմակերպեցին,սպանելով Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին՝ դեմ լինելու համար։

Այնպես որ,եթե մարդ ես փնտրում,ով կուզենա Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում,փնտրիր քո շրջապատում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.