«Ինչքան էլ չսիրենք Փաշինյանին, պետք է ընդունել, որ նա ընտրված վարչապետ է.Փանջունիների քաղաքական դասը պետք է հեռանա». Վահրամ Մարտիրոսյան

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ընդդիմադիր քաղաքական դաշտի նոնսնսը կայանում է նրանում, որ բոլորը գոռում են, թե Փաշինյանը մանդատ չունի Արցախի ու սահմանների հարցում որոշումներ կայացնելու, բայց ոչ ոք չի պահանջում նոր ընտրություններ և մանդատի վերահաստատում։
Ինչքան էլ չսիրենք Փաշինյանին, պետք է ընդունել, որ նա ընտրված վարչապետ է։ Եվ նրա դեմ փողոցային պայքարը կդառնա լեգիտիմ միայն այն դեպքում, եթե նա հրաժարվի ժողովրդից իր ճակատագրական որոշումների համար մանդատ ստանալու պահանջից։
Ընդդիմադիրների մեջ կա իրենց ապիկարությունը արդարացնող կարծիք, թե նոր ընտրությունները իշխանությունները կեղծելու են։ Ընդունենք կեղծելու են, այդ դեպքում մեր քաղաքական ավանդույթում կա հետընտրական երևույթ։ Այսինքն կեղծելու դեպքում հենց հաջորդ օրը այնպիսի փողոցային պայքարի ալիք կբարձրանա, որ Փաշինյանը ոչ մի շանս չի ունենալու։

Եթե քաղաքական ուժը իրապես կրողանա շահել ժողովրդի մեծամասնության սրտերը, ապա ընտրությունները կլինեն արդար, թե անարդար, միևնույն է, այդ ուժը գալու է իշխանության։ Մնացածն էժանագին արդարացումներ են։

Երվանդ Օտյանի Փանջունի պատմության մեջ մի դրվագ կա, երբ Փանջունին խմբով գալիս է, որպեսզի մտնի Սերգոի տուն։ Սերգոն դուռը բացում է, և հրավիրում ներս։ Փանջունին, թե բա, փակեք դուռը, հեղափոխական կոմիտեն որոշել է, որ մենք ձեր տուն պետք է մտնենք դուռը ջարդելով։

Փանջունիների քաղաքական դասը պետք է հեռանա։ Նրանք անելիք այլևս չունեն։
Մեզ պետք է իրականությունը չմերժող, քաղաքական պրոդուկտ ու տրամաբանություն ստեղծող նոր ուժ»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.