Գագիկ Ծառուկյանը եւ Խաչատուր Սուքիասյանը երրորդ թոռնիկն են ունեցել

«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը եւ Խաչատուր Սուքիասյանը երրորդ թոռնիկն են ունեցել։ Անվանակոչել են Սառա։ Սա Ծառուկյանի դստեր եւ Սուքիասյանի որդու երրորդ զավակն է, առաջին երկուսը երկվորյակ աղջիկներ են։ Մեզ պատմեցին, որ ծնունդն ընդունել են Մարգարյան ծննդատանը։
Երեխայի ծնվելուց հետո հիվանդանոց այցելած Ծառուկյանն աջուձախ «շնորհակալություններ» է բաժանել բուժանձնակազմին՝ սկսած պահակից, վերջացրած բուժքույրերով, եւ նրա այցը մեծ իրադարձություն է դարձել Մոր եւ մանկան առողջության կենտրոնի համար, իսկ Խաչատուր Սուքիասյանը «ձեռքը գրպանը չի տարել»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.