Նատալյա Ռոտենբերգը կառաջադրվի Երեւանի քաղաքապետի թեկնածու

Տիգրան Արզաքացյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը մտադիր է առաջադրվել Երևանի ավագանու ընտրություններում «Ուժ հայրենյաց» կուսակցությունից։ Այս մասին Ռոտենբերգը հայտնել է «Վերելք»-ին։

«Կուսակցությունը որոշում է կայացրել, որ նախընտրական ցուցակը գլխավորեմ ես, և դա մեծ պատասխանատվություն է ինձ համար։ Հիմա ես ուսումնասիրում եմ, թե ինչի կարիք ունի Երևանը, ինչ է անհրաժեշտ անել Երևանում, ես ուսումնասիրում եմ Երևանի գործող իշխանության ծրագիրը»,-ասել է Նատալյա Ռոտենբերգը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.