Մեզ համար հեշտ չէր վրանները հանելու որոշում կայացնելը, բայց լինում են ծանր որոշում ընդունելու պահեր. Սաղաթելյան

Այս ամիսների ընթացքում «Դիմադրության» շարժումը լուրջ ձեռքբերումներ է ունեցել. Այս շարժումը ցույց տվեց, որ իշխանությունը չունի մանդատ ժողովրդի կողմից երկիրը նոր զիջումների տանելու: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, Ֆրանսիայի հրապարակին հարակից այգում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ փոխխոսնակ իշխան Սաղաթելյանը:

«Մենք մեր առջեւ խնդիր ունենք՝ օր առաջ հասնել իշխանափոխության, այդ ուղղությամբ բոլոր քայլերն արել ենք, բայց գլխավոր խնդիրը դեռ չի լուծվել: Դրա համար պետք է շարժման կառուցվածքի փոփոխություններ եւ մարտավարության նոր մոտեցումներ: Շարժումը պետք է տարածենք ամբողջ Հայաստանով մեկ, լինի ճյուղավորված, ունենանք մարզային կառույցներ, իր օջախները ձեւավորի Արցախում եւ Սփյուռքում, որի բոլոր նախադրյալները կան: Պայքարը նույն թափով, ավելի ընդլայնելով պետք է շարունակենք, մինչեւ հասնենք հաղթանակի: Մենք երկու օր առաջ ներկայացրել ենք ոչ թե դադար վերցնելու, այլ շարժումն ընդլայնելու ծրագիր եւ այդ աշխատանքները մեկնարկել են»,-ասաց նա:
Անդրադառնալով Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելուն, Սաղաթելյանն ասաց. «Շարժումը վրանների համար չէր, վրաններն էին շարժման համար: Մենք որոշում կայացրեցինք, որ հրապարակում ստեղծենք դիմադրության առաջին օջախը, այս հրապարակից կազմակերպենք պայքարը, դրա համար պետք էր ունենալ վրնային ավանը, որը ստեղծեցինք: Հսկայական արդյունք ենք ունեցել այդ վրանները տեղադրելով եւ պայքարը կազմակերպելով: Եկել էր մի պահ, որ մենք պետք է գնահատեինք ստեղծված իրավիճակը եւ վրանների արդյունավետության հարցը; Լինում են պահեր, երբ գալիս է ծանր որոշումներ ընդունելու հարցը: Մեր խնդիրը այս պայքարը արյունավետ կազմակերպելն է եւ վերջնական արդյունքին հասցնելը: Մեզ համար հեշտ չէր այդ որոշումն ընդունելը, բայց մենք պատասխանատու ենք այս շարժման վերջնարդյունքի համար: Մենք կարող էինք մեր մի քանի հարյուր քաղաքացիների հետ պահել հրապարակը՝ 30-40 աստիճան արեւի տակ վատնել մեր ռեսուրսը»,-ասաց նա:

Սաղաթելյանը նաեւ հավելեց, որ իրենք որոշում ընդունելիս մտածել են ոչ թե իրենց վարկանիշի մասին, այլ արդյունքների. «Մենք գիտեինք՝ ինչ է սպասվում: բայց ես վստահեցնում եմ, որ 1-2 օր հետո այն քաղաքացիները, որոնք անկեղծորեն մտահոգված էին, որ վրանները հանելուց հետո պայքարը կարող է թուլանալ, կհամոզվեն հակառակում: Պայքարի արդյունավետությունը պայմանավորված չէ վրաններով»,-ընդգցեծ ԱԺ փոխխոսնակը:

Հարցին, թե ինչպե՞ս են պատրաստվում հասնել իշխանափոխության, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Այն, ինչն արել ենք այս ժամանակաընթացքում, սր հիման վրա պետք է կառուցենք պայքարի հաջորդ փուլը: Մենք ունեինք հանրահավաքների օրերին տասնյակ հազարավոր քաղաքացիներ, բայց չկարողացանք հասնել կազմակերպվածության այն բարձր մակարդակին, որ մեր հանրահավաքներին մասնակցող քաղաքացիներից ձեւավորենք կազմակերպված, կանոնավոր քաղաքացիական բանակ, որ կարող էր անհնազանդության ակցիաները հասնել այն ծավալին, որ իշխանությունը չդիմանար: Մենք պետք է ձգտենք հասնել դրան, որ ոստիկանական ուժերը չկարողանան դիմադրել հանրությանը եւ զեկուցեն, որ իրավիճակն այլեւս անկառավարելի է: Դրա բոլոր հիմքերը կան: Պետք է գնանք այդ ճանապարհով»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.