Մարդ ինչքան ծանծաղամիտ պետք է լինի, որ քառասունհինգ օր հետո պետք է հասկանա, որ իզուր է քամուն տալիս իր փողերը. Լյովա Եղիազարյան

Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ջրի բերած,ջրի տարած։
Մարդ ինչքան ծանծաղամիտ պետք է լինի,որ քառասունհինգ օր հետո պետք է հասկանա,որ իզուր է քամուն տալիս իր փողերը։
Ճիշտ է,որ նա երբեք աչքի չի ընկել իր մտածողությամբ,բայց սա այնքան ակնհայտ էր,որ առանձնապես խելք էլ չէր պահանջվում։

Երբ երրորդ օրն արդեն մարդկանց թիվը նվազել էր երեք անգամ,ուղեղի հետ խնդիր պետք է ունենաս,որ չհասկանաս,որ ամեն ինչ տապալված է։

Ձգձգելը գլխավոր ամբաստանյալի գլխավոր խաղաթուղթն է՝մի դուռ կբացվի։

Երևի դրա համար էլ անխնա ու անիմաստ ծախսում էր։

Ձգձգում է դատարանում,այդպես է վարվոմ Ֆրանսիայի հրապարակում;Դատարանում ժամանակավոր հաջողության հասավ,բայց այստեղ լիովին տապալվեց։

Տապալվեց,որովհետև,ինչպես միշտ,թերագնահատեց ժողովրդին,որն էլ շառաչուն ապտակ հասցրեց նրան։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.