Անցած 2 մութ տասնամյակների գաղտնիքներն սկսում են աստիճանաբար ջրի երես դուրս գալ, դրա համար ,նախաձեռնում են ռեվանշի ու իշխանության զավթման նոր փորձեր, որպեսզի կանխեն ճշմարտության բացահայտումը.«Զարթնիր ու պատասխանիր, Լաո». Ստյոպա Սաֆարյան

ՄԱՀՀ -ի հիմնադիր տնօրեն Ստյոպա Սաֆարյանը գրում է.

1999-2001-ի Մեղրիի տարբերակով Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանի օգնությամբ հասնում է նրան, որ Հայաստանը համաձայնում է Մեղրիի միջանցք տալ Արցախի+Շուշի-Լաչինի դիմաց’ որպես «տարածքային վեճ» ունեցող երկու պետություններին պատկանող սուվերեն տարածքների փոխանակություն, բայց կրկին հրաժարվում առաջարկվածից,
1998-ին Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանի օգնությամբ Ընդհանուր պետության տարբերակով Արցախը բերում, ճանաչել է տալիս Ադրբեջանի «միջազգայնորեն ճանաչված տարածքի մաս», Հայաստանին խորամանկորեն համաձայնեցնում արցախցւներին Ադրբեջանի քաղաքացի դարձնելուն, բայց ինքը հրաժարվում այդ տարբերակին համաձայնություն տալ,

Այսքան ստանալուց հետո Ալիևը միջազգայնորեն ռազբորկայում մաս-մաս և վերջնահաշվում ամբողջությամբ ստանում է ամբողջի’ իրեն պատկանելու միջազգային տեղեկանքը, հաջորդող տասնամյակում պահանջում իրեն վերադարձնել թղթով իրեն պատկանողը, Հայաստանին մեղադրում «իր տարածքները բռնազավթելու փաստի ու մտադրության մեջ», իսկ երբ Ռոբերտ Քոչարյանի ժառանգորդ Սերժ Սարգսյանը այդ ամենի դիմաց պահանջում է գոնե Արցախի համար կարգավիճակ «Ադրբեջանի կազմից դուրս», մեղադրվում է միջազգային ռազբորկայի պայմանները խախտելու և նոր պայման առաջ քաշելու մեջ, ստանում է ապրիլյան քառօրյա պատերազմ, հասկանում, որ պատին դեմ եղած է, 2018-ին հեռանում…

2007թ. Մադրիդյան առաջարկներով Ռոբերտ Քոչարյանի օգնությամբ հասնում, որ Հայաստանը ապալեգիտիմացնի Արցախի անկախության հռչակագիրը, հանրաքվեն կամ Հայաստանի հետ վերամիավորման որոշումը, Հայաստանը համաձայնի ճանաչել Արցախում այնպիսի մի նոր խորհրդատվական նշանակության հանրաքվեի, որը կկազմակերպի Ալիևը իր «միջազգայնորեն ճանաչված տարածքում ու իր անձնագրերով հայ քաղաքացիների համար», և որի հետ համաձայն կլինի նաեւ Ադրբեջանը…

Եվ 20-ամյա ողբերգական ու աղետալի այս պատմությունից հետո, որը ժողովրդից թաքուն է պահվում, պատերազմը սահում գցվում է 20 տարի անց իր իշխանությունը վերանվաճած ժողովրդի ու նրա ընտրած նոր իշխանության գրպանը…

Իսկ պատերազմի ռումբը ժողովրդի գրպանը գցածները սկսում են ժողովրդին ու նրա իշխանությանը մեղադրել Արցախի ու Հայաստանի գլխին «աղետ ու պատերազմ բերելու» մեջ…

Իսկ երբ անցած 2 մութ տասնամյակների գաղտնիքներն սկսում են աստիճանաբար ջրի երես դուրս գալ, նրանք նախաձեռնում են ռեվանշի ու իշխանության զավթման նոր փորձեր, որպեսզի կանխեն ճշմարտության բացահայտումը…

Զարթնիր ու պատասխանիր, Լաո…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.