Կյանքից հեռացել է Արցախի առաջին պատերազմի «Զորավար Անդրանիկ» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ավետիս Գրիգորյանը

Երեկ կյանքից հեռացել է Արցախի առաջին պատերազմի «Զորավար Անդրանիկ» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ավետիս Գրիգորյանը։

Հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա այսօր՝ հունիսի 14-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։

Հուղարկավորությունը հաջորդ օրը՝ հունիսի 15-ին, նույն վայրից։

«Զորավար Անդրանիկ» կամավոր ջոկատ, կազմավորվել է 1989 թվականին Երևանում։ Ունեցել է շտաբ, զինանշան։

1989-1994 թվականներին ջոկատը մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Տավուշի (Մովսեսգյուղ, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար), Նոյեմբերյանի (Ոսկեպար), Ճամբարակի (Արծվաշեն, Վահան), Իջևանի, Վայքի, Սիսիանի և Արցախի Հանրապետության Շահումյանի (Բուզլուխ, Էրքեջ, Մանաշիդ, Վերինշեն), Մարտունու (Վարանդա), Ասկերանի (Մալիբեկլու, Խոջալու), Մարտակերտի (Կարմիրավան, Մարաղա, Մարտակերտ, Հոռաթաղ), Քաշաթաղի շրջան («Մարդասիրական միջանցք»), Կուբաթլուի, Աղդամի (Փափրավենդ, Շահբուլաղ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Ջոկատի հրամանատարն է եղել Ավետիս Գրիգորյանը, շտաբի պետը՝ Հովհան Ավագյանը, հետախուզության պետը՝ Վարազդատ Գասպարյան։ Ջոկատից զոհվել է 3 ազատամարտիկ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.