«Իշխանին ասեք այլևս չգոռա «կապիտուլյանտ», քանի որ այս մի պարտությունն էլ իր վրա թողեցին որպես «կապիտուլյացիա»…». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է․

Որքան էլ Սերժ Սարգսյանը Իշխան Սաղաթելյանին «մինչեւ քոքը մաշած» (բառը գիտեք թե ումն է) ընդդիմության առաջնորդ հռչակելով Քոչարյանի վրա թողեց քոքամաշման վերջնահանգրվանը ազդարարելու պատիվը, դրանով իսկ վերադարձնելով առաջնորդությունը չզիջելու և իրենց «վարկաբեկված» համարելու (տես Աշոտյանի նախաԵԺԿգամագումարյան գրառումն այն մասին, իրենք’ «վարկաբեկվածները» երկրից բացակա են լինելու, թող հրապարակում շատ մարդ հավաքեն) մանրադրամը, այդուհանդերձ նա դա Քոչարյանի վրա վաճառում է, իբր, տես դու էիր առաջնորդը, բայց տապալման պատասխանատվությունը «դուրս ենք գրում» Իշխանի վրա, որպեսզի դու չխայտառակվես ու «վթարային» ելք ունենաս…

Թեպետ ոզնուն էլ պարզ էր, որ շարժման առաջնորդը Քոչարյանն էր’ իր որդու, հարսով ու իրենով։

Բա? Շախմատիստ էր, չէ?
Իշխան Սաղաթելյանին ասեք այլևս չգոռա «կապիտուլյանտ», քանի որ այս մի պարտությունն էլ իր վրա թողեցին որպես «կապիտուլյացիա»…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.