«Էն Վանեցը թաքուն Մուտիտներ արավ, Գընաց Սերժիի մոտ Ինձ վըրա դըրավ։ Հիմի Սերժիկի Ետևից ընկած, Ինձ են ման գալի Մի-մի փետ առած»․ Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Թումանյանի ոճով ընկերս է գրել։

ԻՇԽԱՆԻ ԳԱՆԳԱՏԸ

Իշխանը նըստել
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
Ու լաց է լինում։
Մոտիկ է գալիս
Գեղամը դաշնակ.
— Ինչո՞ւ ես լալիս,
Ա՛յ Իշխան ջան, դու…
— Հապա ի՞նչ անեմ,
Որ լաց չըլինեմ.—
Գանգատ է անում
Իշխանը տըխրադեմ։
Էն Վանեցը թաքուն
Մուտիտներ արավ,
Գընաց Սերժիի մոտ
Ինձ վըրա դըրավ։
Հիմի Սերժիկի
Ետևից ընկած,
Ինձ են ման գալի
Մի-մի փետ առած
Ո՞ւր է, ասում են,
Ո՞ւր է Իշխանը,
Ա՜խ, թե մի գըտա՜նք,
Առաջնորդ ցույց կըտա՜նք.
Էսպես բան սարքեց
Էն Վանեցն իմ դեմ.
Ի՞նչ անեմ հապա,
Որ լաց չըլինեմ…
Ու Իշխանը նըստել
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
Ու լաց է լինում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.