«Նա միշտ կմնա որպես դերասանի, մտավորականի և հայի սիրելի կերպար…». վարչապետը ցավակցել է Քոթանջյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ:

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ուղերձում ասվում է.

«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան մասին:

Ռաֆայել Քոթանջյանը մեծ սեր և ժողովրդականություն էր վայելում ոչ միայն հայ հանրության մեջ, այլև օտարերկրյա հանդիսատեսի բավական լայն շրջանում: Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում:

Նա «Մոռանալ Հերոստրատին», «Մերկ թագավորը», «Մեծ լռություն», «Ադամանդե ձեռքը», «Քաոս», «Տղամարդիկ», «Բաղդասարը բաժանվում է կնոջից», «Օտար խաղեր», «Ձայն բարբառո», «Ուրախ ուղևորություն», «Ծովահենների կայսրությունը» և բազմաթիվ այլ հայտնի ներկայացումներում ու ֆիլմերում կերտած դերերով միշտ կմնա մեր պատմության մեջ որպես դերասանի, մտավորականի և հայի սիրելի կերպար:

Կիսում եմ վարպետի ընտանիքի, գործընկերների, երկրպագուների և բոլորի վիշտն այս մեծ կորստի պահին»:

Հիշեցնենք՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը մահացել է այսօր, 80 տարեկան հասակում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.